ՃՈ. Համաներումը կթեթեւացնի քաղաքացիների սոցիալական բեռը
ՃՈ պաշտոնյան հույս է հայտնել, որ վարչական պատասխանատվության մեղմացմանն ուղղված քայլերը բացասական ազդեցություն չեն ունենա երթեւեկության անվտանգության ապահովման մակարդակի վրա։
«Երթեւեկության բոլոր մասնակիցները հնարավորություն են ստանում ապացուցելու, որ վերջին տարիների ընթացքում մեր մեջ ձեւավորվել է ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման մշակույթը, եւ շատ դեպքերում այլեւս անհրաժեշտություն չկա հարկադրանքի տարրեր պարունակող միջոցների կիրառումը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Խաչատրյանը։
Նա ընդգծել է, որ «եթե պրակտիկան ցույց տա՝ այս քայլը բացասական ազդեցություն է ունենում երթեւեկության անվտանգության ապահովման մակարդակի վրա, բնականաբար, կփոփոխվի վարչարարությունը եւ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»։