ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը ԲՀԿ շարքերու՞մ.
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը վերջին ժամանակահատվածում ոչ ֆորմալ, բայց դե ֆակտո համալրել էր ԲՀԿ շարքերը:
Ըստ թերթի՝ Օհանյանը հույս ուներ, որ շուտով ԲՀԿ-ն իշխանությունը կվերցնի, և ինքն էլ կկարողանա վերադարձնել իր կորցրած դիրքը:
Սակայն լրատվամիջոցի հետ զրույցում Մարգար Օհանյանը նշել է, որ ինքը որևէ առնչություն չունի որևէ մեկի հետ: Բայց միևնույն ժամանակ ասել է, որ հանրապետությունում, քաղաքում շատ մտերիմ ընկերներ ունի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի` 19.02.2015թ. համարում:
