ՃՈ նոր պետը փորձում է ենթականերին «գործի վրա բռնացնել».
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը որոշել է նորարարություններ կիրառել: «Ժողովուրդ»-ի տեղեկություննեիով՝ Արտակ Հարությունյանը ամեն ինչ անում է, որպեսզի ՃՈ շարքային անձնակազմն իրեն դեմքով չտեսնի և չճանաչի:
Արտակ Հարությունյանի այս մղումը բացատրվում է նրանով որ նա օրվա ընթացքում քաղաքացիական համազգեստով ու իր ենթականերին անծանոթ ավտոմեքենայով շրջում է Երևանում: Ըստ լուրերի՝նա փորձում է իր ենթականերին բռնացնել քաղաքացիներից գումար վերցնելու «գործի վրա»: Ավելին, ասում են՝ նա ճանապարհային ոստիկանության մի քանի աշխատակիցների արդեն իսկ «գործի վրա բռնացրել» է և նրանց նկատմամբ ծառայողական քննություն սկսել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
