ՃՈ պետ.Հազարավոր մարդիկ խնդրում են տեղադրել արագաչափեր
«Ժամանակի» փոխանցմամբ՝ Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը հայտարարել է, որ արագաչափի թիվն ավելանալու է այն մասերում, որտեղ դրանց անհրաժեշտությունը կլինի՝ նշելով, որ հանրության շրջանակում օբյեկտիվ որևէ դժգոհություն չկա արագաչափերից։
Նա ասել է. «Ընդհակառակը՝ կան հազարավոր դիմումներ, երբ հանրությունը, համայնքների ղեկավարները, կոլեկտիվները խնդրում են տեղադրել արագաչափեր»։
