ՃՈ–ն ձեռք է բերել նոր սարքեր, որոնք հնարավորություն կտան վարորդի խմածությունը ստուգել տեղում
«Խաշի սեզոնի մեկնարկին ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերել նոր սարքեր, որոնք հնարավորություն կտան վարորդի խմածությունը ստուգել տեղում: Մինչ այս, խմածությունը ստուգում էին վարորդին մոտակա հիվանդանոց բերելով:
Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սարքերը արդեն իսկ գտնվում են կիրառության մեջ: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ սարքերը ազգային չափագիտական ինստիտուտի կողմից ստուգաչափվել են, տրվել են համապատասխան վկայականներ: Սարքը գործում է դրա մեջ փչելու միջոցով»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
