«Չորրորդ իշխանություն». Հ. Թովմասյանի օգնականի համար նա ոչ թե աշխատակազմի ղեկավար է, այլ նախարար
«Հրայր Թովմասյանն աշխատակազմում մի օգնական ունի, որին իր հետ է տարել խորհրդարան: Մոտ 25-ամյա երիտասարդը, օրինակ, կարող է զանգահարել իրենից մի քանի տասնամյակ մեծ ու իր տարիքի չափ աշխատանքային փորձ ունեցող վարչության պետերին, ու նրանց հրահանգել՝ «շուտ եկեք ինձ մոտ»:
Օգնականի անտաշ վերաբերմունքը ԱԺ աշխատակիցները կապում են նրա ղեկավարի՝ Հրայր Թովմասյանի հետ:
Ամենազավեշտալին այն է, որ Թովմասյանն այս օգնականին հետը բերել է նախկին աշխատավայրից՝ ՀՀ արդարադատության նախարարությունից, և երիտասարդը Թովմասյանին հիմա էլ դիմում է «պարոն նախարար» արտահայտությամբ: Սա կողքից բավականին ծիծաղելի է, և ԱԺ-ում աշխատողներն այս դիմելաձևը լսելիս հազիվ են զսպում ծիծաղները:
Ի դեպ՝ ականատեսների պնդմամբ՝ այս դիմելաձևը դուր է գալիս Հրայր Թովմասյանին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
