Չորս դանակահարված երիտասարդների տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 02։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երիտասարդներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Գյումրի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Նորայր Պետրոսյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հրաչ Սարգսյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Հակոբ Մարտիրոսյանը՝ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ եւ Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արթուր Ավագյանը՝ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Հիվանդանոցում ոստիկաններին եւ քննիչներին բժիշկները հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին որեւէ տեղեկություն հայտնել, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե որտեղ եւ ինչ պայմաններում են նշված անձինք մարմնական վնասվածքներ ստացել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
