Չպետք է ազատամարտիկներն իրենց տրված մեդալները քաղաքականության մեջ օգտագործեն.
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով Արցախի իշխանությունների տված մեդալները վերադարձնելու՝ արդեն տարածված երեւույթի մասին, ասաց, թե ճիշտ չէ ազատամարտիկների կողմից վաստակած մեդալները հետ տալու պրոցեսը. «Ամեն մարդ իրավունք ունի որոշում կայացնելու: Եթե ուզում են ինչ-որ մեդալներ հետ տալ, ապա, իմ կարծիքով, այս իրավիճակում եւ հատկապես պատերազմի ընթացքում ստացած մեդալները չպետք է այդպիսի շահարկումների ենթարկվեն, եւ փորձ արվեն դրանք քաղաքականության մեջ օգտագործել: Կրկնում եմ՝ եթե այդ մեդալներն իրոք վաստակված են, ապա գտնում եմ, որ դա ճիշտ չէ վերադարձնելը, սա իմ անձնական տեսակետն է»:
