«Չպետք է կրկնվի նախորդների շահեկան գործընթացն հանուն սեփական գրպանի»
Ամեն օր կարդում եմ, որ այս ոլորտում սա է փոխվել, այն ոլորտում այն է փոխվել, շատ գովելի է, շատ...
Սակայն ունենք մի մեեեեեեեեեծ բաց:
Ամենակարևորը, որ պետք է ունենա ժողվուրդը, չունի՝ աշխատատեղ և հավատ: Առողջապահության ոլորտում բազմաթիվ որոշումներ փոփոխության ենթարկվեցին, կարծես պետք է հիվանդատերերը ուրախանային, սակայն խնդիրը չի փոխվել: Թոշկառուն, ով երկար տարիներ աշխատելով, հարկ վճարելով, կարծես իր ծերությունը պետք է ապահոված լիներ, սակայն հիվանդանոց ընկելիս, մինիմում պետք է կամ հաշմադամ լինի կամ էլ փարոսի շահառու, որ կարողանա օգտվել պետպատվերի ծառայությունից: Այսօր կարդում եմ, որ սրտի վիրահատություը 1մլն-ից. դարձել է 600000-800000 դրամ, բայց 40000 թոշակ ստացող կամ 70000 աշխատավարձ ստացողն ինչպես պետք է իրականացնի այդ վիրահատությունը, կամ պետք է մեռնի, կամ էլ տուն տեղ վաճառի, բանկերից վարկ վերցնի, որ փրկվի: Ուզում եմ հասկանալ, այ այս խնդիրը չունենալու համար ի՞նչ է արվել կամ արվում: Ուսանողն ավարտում է ԲՈՒՀ-ը և իր մասնագիտությունը սպառելու ոլորտ չունի, գնում է միակ աշխատավայրում՝ կրպակա- մոլային համակարգում աշխատելու:
Բազմիցս եմ այս թեման բարձրացրել, կրկնվեմ, որ ամեն ինչ իր տեղն ընկնի, պետք է չկրկնվի նախորդների շահեկան գործընթացն հանուն սեփական գրպանի, այն պետք է ապահովի հանրային շահը՝ կրճատել կառավարության աշխատակիցների հաստիքներն ու աշխատավարձի չափը, կրճատել պատգամավորների թիվն ու աշխատավարձի սահմանը;
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
