1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Չստացվի, որ Սյունիքի մարզ է ժամանել «ճիշտ ու սխալ» անող՝ հերթական մի բդեշխ

Ընդամենը մեկ շաբաթ առաջ, Սյունիքի մարզպետի աթոռը հանձնվեց դեռեւս 2017 թվականի ՏԻՄ ընտրություններում «զադնի» դրած թեկնածու Կարեն Համբարձումյանին, ով կառավարության շեմքին դեռ չհասած՝ բավականին խայտառակ ու սյունեցիներին ոչ հարիր հայտարարությամբ հանդես եկավ: Նորաթուխ մարզպետը, լինելով փորձառու էներգետիկ, առաջին իսկ օրով իրեն տեղավորելով «ամենակարողի մունդիր»-ի մեջ, միանգամից հայտարարեց, որ ինքը եկել է «քոքահան» անելու կոռուպցիոն չարաշահումները.

«Եթե կլինեն կոռուպցիոն չարաշահումներ, եթե կլինեն հարցեր, որը վնասել է սյունեցուն, միանշանակ հավաստիացնում եմ ձեզ, որ իրենք օրենքի ողջ խստությամբ պատախսանատվության կենթարկվեն»,-ասաց Համբարձումյանը, ու կոչ արեց սյունեցիներին այսուհետ չունենան վախի մթնոլորտ, որովհետ ինքը պատասխանատու է բոլոր սյունեցիների համար:


Այնուհետեւ, Սյունյաց հրաշագործ մարզպետը, բարձրագոչ հայտարարեց, թե եկել է վերականգնելու սյունեցու արժանապատվությունը, եւ նույնիսկ ի լուր աշխարհի աղաղակեց, թե ով Սյունիքում վախենա՝առաջինը կարող է դիմել մարզպետին:

Բա՝իմացաք…


Ինչեւէ. ողջունելի է, որ թավշյա հեղափոխության շունչը հասել է նաեւ Կարեն Համաբարձումյանին, եւ նա միանգամից «Թուր-Կեծակի» է կտրել: Լավ է, որ նա առաջին իսկ օրով խոսում է արատավոր երեւույթները արմատախիլ անելու եւ արդարությունը վերականգնելու մասին:
Աստեղ են ասել. հասել եք՝ իջեք…Այդ հաղթանակի դափնիները, նախ թավշյա հեղափության կերտողներինն է, ու այն առաջնորդինը, ով կարողացավ անել անհնարինը…

Երկրորդ՝ պարոն գուբերնատոր, դուք բիզնես գործերում որպես փորձառու էներգետիկ, պիտի որ մինչ այս տեղեկացված լինեիք, որ Սյունիքի մարզում տրամադրությունների էներգետիկան վաղուց է փոխվել, եւ սյունեցիները դեռեւս մեկ ու կես տարի առաջ, ազատվելով նախորդների լծից ու ահաբեկման մթնոլորտից, արդեն իսկ ազատագրվել էին , եւ վայելում էին ազատության շունչը:

Սյունեցին երբեք էլ, ոչ մեկի առաջ ծնկի չի եկել, եւ չի ընկրկել, եւ սյունեցու հպարտ ու անկոտրում տեսակի մասին, մենք չէ, որ Ձեզ պիտի բացատրենք: Այնպես, որ սխալվել եք, եթե Սյունիքի մարզպետարանը շփոթել եք «թաղի բեսեդկայի» կամ «բազար բլոտ»-ի հանգրվանի հետ:

Դե իսկ սյունեցուն էլ շփոթել եք անկարող ու վախեցող տեսակի հետ, ով ինչ-որ բանից պիտի վախենա, ու շտապի Ձեզ մոտ:

Եթե դուք Ձեզ պատկերացնում եք «վախ բռնող»՝ ասեմ, որ ճիշտ ճանապարհ չեք ընտրել, առավել եւս, որ Ձեր այդ հայտարարությամբ դուք կարծես թե փորձեցիք «անցնել» սյունեցու արժանապատվության վրայով ՝մոռանալով մի պարզ ճշմարտություն, որ սյունեցին իր անկոտրում ու հաղթող տեսակի շնորհիվ , մեր օրերում պատմություն է կերտել:

Երրորդ. պարոն էներգետիկ, դուք չեք կարող հաշվի չնստել այն իրողության հետ, որ Սյունիքում հեղափոխության առաջին զարկը տրվեց մոտ տարի ու կես առաջ, երբ սյունեցին՝ի դեմս Վահե Հակոբյանի, ո'չ ասաց կոռուպցիային, ամենաթողությանը, բեսպրեդելին ու անպատժելիությանը:Եւ ասենք, որ մինչ ձեր «ափալ-թափալ» ժամանումը Սյունիք, եւ հիմա էլ` սյունեցին ապրում է ազատության եւ անգամ ՝ խաղի հավասար պայմանների գոյության մեջ:


Այնպես, որ «զոն նայողի» տիրույթից տեղափոխվեք պետական ապարատ՝մարզպետարան եւ ստանձնեք ձեր գործառույթներն ու կոնկրետ լիազորությունները:
Ինչպես բոլորը, այնպես էլ անպարտ սյունեցին, ողջունում է նոր կառավարությանն ու թավշա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ում հաջողեց շրջել պատմության էջը: Իսկ դուք էլ՝ Ձեր մասով, լավ կանեք ճիշտ գնահատելու թավշյա հեղափոխությանն գինն ու արժեքը՝ միեւնույն ժամանակ կասկածի տակ չդնելով սյունեցու արժանապատվությունն ու հզորությունը:

Սյունիքն ու սյունեցին՝ եղել են Հայաստանի դարպասը, եւ դա այդպես է լինելոււ բոլոր ժամանակներում: Չի կարելի հերոսական ժողովրդին կանգնել ու ասել, թե վախենալու դեպքում՝եկեք ինձ մոտ…
Դուք բոլորովին այլ առաքելությամբ եք հանգրվանել մարզպետարանում , եւ չստացվի այնպես, որ Սյունիքի մարզ է եկել հերթական մի բդեշխ, ով «ճիշտ ու սխալ» պիտի անի ՝ «հալածյալների» շրջանում:

Ի գիտություն Ձեզ, ֆեոդալական բարքերի վերջը՝ արդեն իսկ տրված է Սյունյաց մարզում, իսկ անպարտ սյունեցին «գողականի» պահերով դժվար թե Ձեզ «աբրաշչատ» լինի, քանի որ այսօր բոլորը գիտեն, թե ով է երկրում թիվ մեկ խաղի կանոն սահմանողն ու բեսպրեդելի «դեմն առնողը»:
Դուք շատ վաղուց հնարավորություն ունեիք արդարության մթնոլորտը վերականգնելու, եւ անպատժելիությունը վերացնելու համար:

Հարցրեք այդ մասին Ձեր հայրիկին՝ Հովհաննես Համբարձումյանին, ով ընտրություններ կազմակերպելու մեծ տաղանդ եւ փորձ ունի:

Երբ 2017 թ-ի ՏԻՄ ընտրություններում, նահանջ քայլ արեցիք, եւ դուրս եկաք ընտրապայքարից: Ինչու՞… Այդ ժամանակ, դուխի պակաս կա՞ր, թե՞…վախի մոմենտներ կային հաղթահարելու…

Իսկ ինչու՞ ճիշտ 2017-ին ցույց չտվեցիք Ձեր «մուսկուլները», եւ չհայտարարեցիք, որ
ՀԷԿ-ի սեփականատեր, էներգետիկ Կարեն Համաբարձումյանը եկել է վերացնելու, անպատժելության ու վախի մթնոլորտը՝Սյունյաց աշխարհում:

Դե ինչպես ասում են.բոլոր վախերը՝ թող մնան անցյալում …

 

Սկանդալային լուրեր

ՖԲ 

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan