Ծիծեռնակաբերդի անտառում դի է հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 18-ին՝ ժամը 23.27-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի անտառում հայտնաբերվել է դի, անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻն կայքի՝ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել են Լ. Հ.-ի (1931 թ. ծնված) դին:
Փրկարարները դին դուրս են բերել անտառից և հանձնել դի տեղափոխող բրիգադին:
