«Ցմահ դատապարտյալները հոգեբանական ծանր վիճակում են».Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորում եմ այցելել կամ անձամբ պատասխանել ցմահ դատապարտյալի խնդրանքին։ Նիկոլ Փաշինյանը նախկինում էլ ուշադրության կենտրոնում է պահել դատապարտյալների խնդիրները, իսկ հիմա դա անհրաժեշտություն է. ցմահ դատապարտյալները հոգեբանական ծանր վիճակում են։ Նրանք հավատացել և սպասում են իշխանափոխությունից հետո տեղի ունեցող փոփոխություններին։ Նրանց բազում նամակներն ու դիմումները որևէ կերպ չեն գրավել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ուշադրությունը, դրանք մնացել են անպատասխան։