Ցմահ դատապարտյալները նորից հացադուլ են անելու
«Մեզ որևէիցե մեկը պատախան չի տվել որևիցե մեկը որևէ քայլ այս օրերի ընթցաքում չի ասել: Մենք հասկացանք, որ մեզ հիշում են միայն այն ժամանակ, երբ մենք բարձրաձայանում ենք մեր խնդիրները: Հիմա ինչ մենք պետք ամիսներով սոված մնանք, որ որևէ մեկը մեզ ուշադրություն դարձնի, ասում են կանդրադառնանք, կօգնենք, բայց ուր է ոչ անդրադառնում են ոչ օգնում»,-Fnews.am -ի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալներից մեկը:
Նա տեղեկացրեց, որ իրենք մտածում են հացադուլ անելու մասին, սակայն դեռ վերջնական որոշում չեն կայացրել.«Չենք ուզում ծայրահեղ այլ քյալերի դիմենք, մեզանից շատերըա սում են կարենք մեր բերանները, բայց դա շայրահեղ կլինի, բայց էս կառավարությանը հասցնում է մեզ նրան, որ այդ քայլին մենք դիմենք ու մեր հարազատների հոգեկան վիճակի մասին չմտածենք»,-ասաց դատապարտյալը: Նա տեղեկացրեց, որ իրենց նախագահին ուղղված նամակը փոխանցել են արդարադատության նախարարությանը և հանձնարարական է տրել, որպեսզի մեկ ամսվա ընթացքում խնդրին լուծում տան։
Այդ ընթացքում ցմահ դատապարտվածների գործերը վերանայելու պահանջով ստորագրահավաք կիրականացնեն, նրանք գտնում են, որ ցմահ դատապարտվածներից շատերը կալանավայրերում անհիմն պատիժ են կրում։
Հիշեցնենք, որ 50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ հոկտեմբերի 13-ից անժամկետ հացադուլ էին հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում էին պատրաստել, հիմնական պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի եւ իրենց վրա էլ տարածվի: Ցմահ դատապարտյալների հարազատներն էլ երեկ իրենց հերթին կառավարության շենքի դիմաց ակցիա էին կազմակերպել, հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի և արդադարադատությասն նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ: