Ծնունդդ շնորհավոր, Սպարապե՛տ երանի գլուխդ բարձրացնեիր, երկիրդ որբացել է, ու կարիքդ զգում է անասելի
Գայանե Զարգարյանը շնորհավորել է Սպարապետի ծննդյան օրը մեջբերելով Հերոսի խոսքերը․
Ծնունդդ Շնորհավոր, ՍՊԱՐԱՊԵՏ
ԵՐԱՆԻ, ՀԱԶԱՐ ԵՐԱՆԻ ԳԼՈՒԽԴ ԲԱՐՁՐԱՑՆԵԻՐ
ԵՐԿԻՐԴ ՈՐԲԱՑԵԼ....ու
ԿԱՐԻՔԴ ԶԳՈՒՄ Է ԱՆԱՍԵԼԻ
Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում:
Այս երկիրն անտրամաբանական սիրով և անտարամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անհրաժեշտաբար և խորհրդարան են մտնում են լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերուվ սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ:
Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից: Այս երկրի ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտություն դառնա խրամատում: Հազարամյակներ պետք եղան, որպեսզի հասկանանք, որ լալահառաչ մշակույթով ազգ չի ապահովում: Ինչ է, ևս մեկ հազարամյակ է պետք, որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է: Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդ պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան:
Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու՝ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին արժանապատիվ պատմություն, առջևում տարածություն:
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ