Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը (տեսանյութ)
«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված Ժոռա Անդրիասյանի եղբայրը: 9 ամիս առաջ Ժոռան մորը երազում երևացել էր՝ ավետելով, որ եղբայր է ունենալու:
Ընդամենը օրեր անց Լաուրան իմացել էր հղիության մասին և անմիջապես այցելել «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանին:
Տղայի անունը Գոռ են դրել, փոքրիկը բավական մեծ է ծնվել՝ 4 կգ-ից ավելի: