Comment. Հիմա Նաջարյանի ասածն օրենք ա՞, թե՞ օրենք չի…
Comment
Հովիկ Աբրահամյանը նորից ջղայնանում է: Այստեղ առնվազն երեք տարբերակ կա. առաջին՝ վարչապետի նյարդերը տեղի են տալիս, որովհետև չկարողացավ պահել իր ռեյտինգը նաև ընդդիմադիր դաշտում, իր խնամու գլխավորած եռյակն ի վերջո դուրս եկավ նաև իր դեմ: Վարչապետին նույնիսկ չփրկեց այն հանգամանքը, որ ընդդիմադիր լրատվամիջոցները իրեն՝ ի տարբերություն այլ իշխանավորների, սկսել էին չքննադատելը: 12 կետերի շուրջ քննարկում անելու իր հրավերը եռյակը մերժեց, չնայած հետո միասին մասնակցեցին տիկին Ռոզա Ծառուկյանի ծննդյան արարողությանը, պարեցին, բայց, միևնույն է, դա չի փրկում վարչապետի ռեյտինգը: Իսկ արդյունքում տուժում են Կառավարության աշխատակիցներն ու տարներ պաշտոնյաներ, որոնց հետ Հովիկ Աբրահամյանը սկսում է արդեն բարձր տոնով խոսել, ինչպես, օրինակ, եղավ Արման Սահակյանի դեպքում:
Երկրորդ՝ Հովիկ Աբրահամյանը ջղայնանալով պարզապես ուզում է ցույց տալ, որ իբր աշխատում է, ժողովրդի մասին է մտածում, թե չէ նույն ժողովրդի համար ոչ մի դրական փոփոխության չկարողացավ հասնել:
Եվ երրորդ՝ վարչապետն առաջնորդվում է ընդունված սկզբունքով՝ Կառավարության անդամների և պաշտոնյաների վրա մինչև չգոռաս, տեղից չեն շարժվի, մինչև չստիպես՝ չեն աշխատի: Ուղղակի ասելով չի ստացվում, որովհետև միայն «Ոսկե ցլիկը» ֆիլմում է, որ Նաջարյանի ասածը օրենք է, սկայան Արգամիչի դեպքում, դա այդքան էլ այդպես չէ:
Ամեն դեպքում թե' վարչապետի, և թե' Կառավարության վիճակը, մեղմ ասած նախանձելի չի, իսկ Արգամիչի դերասանական ու ռեժիսորական ունակությունները չեն բավարարում, որպեսզի գոնե այս թատրոնը նորմալ բեմադրի, իր դերն էլ նորմալ խաղա: Չէ, Արգամիչից Նաջարյան դուրս չի գա...
Արտյոմ Եդիգարյան