Comment.Կարմիր դիպլոմս`գռուզչիկությանս վնաս չէ
Comment
Որպեսզի հասկանալ, որ ուրիշի անձնականի, ընտանիքի մեջ քիթը խոթել, ուրիշի ընտանիքի անդամների մասին անհարկի խոսելն առնվազն անշնորհքություն է, դրա համար առնվազն քաղաքակրթության որոշակի մակարդակ է պետք, ինչը ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի համար չէ: Կարմիր դիպլոմով այս «գռուզչիկին», ինչպես ինքն էր իրեն անվանել, փաստորեն ոչ իր ստացած կարմկիր դիպլոմը կիրթ դարձրեց, ոչ էլ երկար տարիներ նախարար ու պատգամավոր լինելը: ԱԺ-ում տեղի ունեցած հերթական վեճից հետո հերթական անգամ անզուսպ Այվազյանը չկարողացավ իրեն զսպել՝ Զարուհի Փոստանջյանին միջանցքում ասելով, թե «Քո մարդն ա մեղավոր, որ դու ստեղ ես»: Անկախ նրանից, թե ով էր մեղավորը տվյալ վեճում և ինչից էր այն ծագել՝ կնոջ հետո խոսելու և դիմացինի ընտանիքիդ չդիպչելու որոշակի բարոյական սկզբունքներ կան, որոնք, ցավոք, խորթ են կարմիրդիպլոմավորի համար:
Հետաքրքիր է, որ երբ դրա հաջորդ օրը գեներալ Սեդրակ Սարոյանը նույն միջանցքում նույն թեմայով սպառնաց Վարդան Այվազյանին, թե «Տես հա, հանկարծ ճողովրդի համար լավ չի ըլե, թե իմացա ձեր բիզնեսների հըմար եք անում...», այդ ժամանակ քաջարի «գռուզչիկը» չի փայլել նույն համարձակությամբ, ինչ Զարուհի Փոստանջյանի հետ վիճելիս:
Դե տարօրինակ կլիներ, եթե հանկարծ Այվազյանը այս դեպքում էլ ցուցաբերեր նույն համարձակությունը՝ քաջ գիտակցելով, թե արդյունքում ինչ կլիներ իր հետ:
Արտյոմ Եդիգարյան