Comment.Խորհրդարանը «գեղի կլուբ» մի դարձրեք
Comment
Մեր Աժ որոշ պատգամավորների համար ոչ թե վարքականոնի օրենք է պետք մշակել ու ընդունել, այլ պարզապես հանրակրթական դպրոցների տարրական դասարանների դասվարներ հրավիրել, որպեսզի մի շարք պատգամավորների հետ դասընթացներ անցկացնելով սովորեցնեն ամենապրիմիտիվ բաները՝ օրինակ երբ կարելի է խոսել և երբ չի կարելի աղմկել, կամ որ ամբիոնից ելույթ ունեցողին չի կարելի ընդհատել, այն էլ՝ ճղճղան ձայնով: Ընդհանրապես ճղճղան ձայնով նյարդային պոռթկումներն ու ղժղժոցները մեր որոշ պատգամավորներ լավ կանեն՝ պահեն իրենց «գեղերում» ,իսկ Ազգային Ժողովի դահլիճին այլ պահելաձև կսազի: Հասկանում եմ, որ մարդիկ միգուցե «աշխատում են» իրենց փողը, բայց կարելի է չէ՞ դա անել ոչ մեր Խորհրդարանը իրենց «գեղի կլուբ»-ը դարձնելու միջոցով: Իսկ եթե չեն կարողանում անել, կարող են հրաժարվել իրենց պատգամավորական գործունեությունից և փորձել իրենց գումարներն այլ կերպ աշխատել, մանավանդ որ «շուստրիությունից» զուրկ չեն:
Ինչ վերաբերում է ճղճղաններին ամբիոնից դիտողություն անող՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ապա վերջինս նույնպես որոշ կուրսեր կրկնելու կարիք ունի, քանի որ անկախ մարդկանց որակներից՝ նրանց անձնական որակումներ տալը և «տգետ» ու «անբարոյական» անվանելը բոլոր դեպքերում անընդունելի է՝ համենայն դեպս խմբակցության ղեկավարի և ԱԺ պատգամավորի համար: Այնպես, որ հետեւություններ անել է պետք` մի քիչ էլ մեծամտությունից հրաժարվել, թե չէ չի բացառվում որ այս տեմպով մի ճղճղանի գործառույթ էլ սկսեք դուք ստանձնել:
Արտյոմ Եդիգարյան