«ՑՈՐԻ» տղերքին մահվան ուղարկած «պեշկաներն» ու թաքնված ֆիգուրները. Բացահայտում
ՑՈՐ զորամասի դե 20 հրետանային դիվիզիոնի զինծառայողների հետ կապը ընդհատվեց 2020թ հոկտեմբերի 12-ին։ 35 տղաներից ընդամենը 14-ը պատերազմից հետո վերադարձան տուն, երկուսի ճակատագիրը մինչ օրս անհայտ է:
Հրետանավորների հերոսության մասին անգամ ադրբեջանցիներն են պատմել, երբ հարազատները պատերազմից հետո փնտրում էին տղաներին։ Հարազատները փաստեր են հավաքել, որ տղաները զոհվել են սպայակազմի սխալ հրամանների հետեւանքով։ Իսկ, թե ովքեր են իրական մեղավորները, ինչ կապ ունի հայտնի Գենադի Բաղդասարյանը տղաների զոհվելու մեջ, ինչու է Ջալալ Հարությունյանը վստահեցրել տղաներին, որ դիմացից երեւացողները «մերոնք են» այս եւ այլ ուշագրավ փակագծեր է բացել «Իրավունք TV»-ի եթերում Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների» միության նախագահ, 44-օրյա պատերազմում նահատակված ԱՐԹՈՒՐ ԱԱՐՅԱՆԻ հայրը Արմեն Ասրյանը: