COVID-19-ից մահացության դեպքերը 3,5 անգամ գերազանցում են գրիպից մահացության դեպքերին․ CMAJ
Կանադացի գիտնականները համեմատել են COVID-19-ից և գրիպից մահվան դեպքերը: Ուսումնասիրությունը հրապարակվել է CMAJ ամսագրում:
Մասնագետները վերանայել են գրիպի և COVID-19-ի հետ կապված հոսպիտալացման վերաբերյալ տվյալները 2019 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2020 թվականի հունիսի 30-ը Տորոնտոյի և Միսիսաուգայի յոթ խոշոր հիվանդանոցներում, մեծ բնակչություն ունեցող բնակավայրերում և կորոնավիրուսային վարակի բարձր մակարդակներում:
Պարզվել է, որ COVID-19֊ով տառապող հիվանդները մեկուկես անգամ ավելի հաճախ էին ընդունվում վերակենդանացման բաժանմունք և մեկուկես անգամ ավելի երկար էն մնում հիվանդանոցում, քան գրիպով հոսպիտալացված հիվանդները: Բացի այդ, կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացության մակարդակը 3,5 անգամ բարձր էր: Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ այս տարբերությունները պայմանավորված են կորոնավիրուսի հանդեպ իմունիտետի ցածր մակարդակով՝ համեմատած սեզոնային գրիպի հետ։