«Ցռան մոզիի» գործով առաջին նիստը չի կայացել
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի կողմից դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Ցռան մոզի» անվանելու գործով առաջին նիստը չի կայացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը` նշելով, որ նիստը չի կայացել իր չներկայանալու պատճառով:
Փաստաբանը նշեց, որ այս գործով Պավել Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալ։
Նշենք, որ այս գործը մակագրված է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Մարաբյանին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 9-ին։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Պավլիկ Մանուկյանը դատական նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «Ցռան մոզի».«Եթե իմ նկատմամբ սանկցիա եք կիրառում, ես էստեղ դատարան չեմ տեսնում եւ անվանակոչում եմ ձեզ «ցռան մոզի»։
