Ցուցմունք տալուց հրաժարվելը չի կարող քրեական պատասխանատվություն առաջացնել, եթե...
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԱՆԿՅՈւՆ
Հարցին պատասխանել է ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ, փաստաբան Լիանա Բալյանը
Քաղաքացի Աննա Աբգարյան
Հարց.
-Դատարանը ինձ հրավիրել է որպես վկա ցուցմունք տալու: Խնդրում եմ ասեք՝ ես կարող եմ չներկայանալ դատարան և հրաժարվել ցուցմունք տալուց:
Պատասխան
-Վկայի ցուցմունքը նախաքննության և դատաքննության ընթացքում ձևակերպվում է հարցաքննությամբ և համարվում է ապացուցման միջոց։ Վկան իր դատավարական կարգավիճակով պայմանավորված՝ պարտավոր է օրենքով ցուցմուք տալ ապացուցման արժեք կամ գործի համար նշանակություն ունեցող իրեն հայտնի բոլոր հանգամանքների մասին։ Վկան ցուցմունք տալուց խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար ենթարկվում է քրեական պատասխանատվության և ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում վկայի համար ցուցմունք տալուց հրաժարվելու համար:
Ցուցմունք տալուց հրաժարվելը չի կարող քրեական պատասխանատվություն առաջացնել, եթե անձը կամ տուժողը հրաժարվել են ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մաս:
Սուտ ցուցմունք տալը, որպեսզի առաջացնի քրեական պատասխանատվություն, պետք է նշանակություն ունենա գործի լուծման համար, քանի որ 338-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է խրախուսական նորմ, համաձայն որի, անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար:
Վկան ենթակա չէ քրեական պատասխանատվության նաև այն դեպքում, երբ նա նախնական քննության կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը կամովին հայտնել է իր տված սուտ ցուցմունքի մասին:
