«Դա ընդհանրապես աբսուրդ է». Ժաննա Բուտուլյանը` իրեն անտաղանդ անվանողին
Esem.am-ը գրում է.
Սերիալային դերասանուհի Ժաննա Բուտուլյանի խոսեցինք վերջերս համացանցում հայտնված՝ «Հայկական հեռուստատեսության 10ամենաանտաղանդ ու վատ դերասանները» վերտառությամբ «նյութի» մասին, որում ընդգրկված էր նաև Ժաննան:
ESem.am-ի հետ զրույցում հոգեբան, սերիալային դերասանուհի Ժաննան նշեց, որ նյութը թեթև ժպիտ է առաջացրել իր մոտ: «Առհասարակ նման նյութերին, որակումներին, հոդվածներին ու անտրամաբանական մեկնաբանությունների հեղինակներին չափազանց անլուրջ եմ վերաբերվում»,- շեշտեց նա:
Ըստ Ժաննայի՝ տպավորություն է, թե նման տասնյակները հինգ րոպեում են կազմվում, և ով գալիս է գրողի մտքին, նրան էլ ներառում է:
Ժաննային մտահոգում են հատկապես մի քանի հարցեր: «Առաջին՝ ո՞վ է հեղինակը, արդյոք կապ ունի՞ թատերական արվեստի հետ, քննադա՞տ է, ռեժիսո՞ր կամ գոնե դերասա՞ն է:
Երկրորդ` ինչո՞ւ են ընտրված այն դերասանները, ովքեր տվյալ ժամանակահատվածում նկարահանվում են, չէ՞ որ կան շատ ու շատ այլ մարդիկ, ինչո՞ւ են հենց որևէ նախագծում զբաղված դերասանների անունները նշված: Ինձ թվում է՝ հարցերիս մեջ արդեն կան պատասխանները»,- նկատեց սերիալային դերասանուհին:
Ինչ վերաբերում է նյութում տեղ գտած բնութագրումներին, Ժաննան ասաց. «Դա ընդհանրապես աբսուրդ է, պարզ երևում է, որ հեղինակը չի հետևում դերասանների գործունեությանը, քանի որ, օրինակ, էմոցիոնալին անվանում է անէմոցիա»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: