Դադարեցրե՛ք Հայ Եկեղեցու սպասավորների վերաբերյալ անհնարին դատողություններ կատարել. Տեր Փառեն
«Ցավով այսօր լսեցինք Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը, որտեղ այն հարցին, թե կան «կրիստալ» տեսակի թմրանյութ օգտագործող պարեկներ, վերջինս ի շարս այլ կանխատեսումների՝ նշում է, թե կրիստալ օգտագործող «հոգեւորական էլ են լինելու»։ Այսինքն՝ ներկա իրողությունը թողել ապագայի հանդեպ կանխատեսում է անում: Պարո՛ն, Ձեզ հարց են տվել, այդ հարցին պատասխանեք, թե՞ սա էլ տրամաբանական շարունակությունն է ձեր ղեկավարի խոսքի։ Չէ՞ որ ինքն էլ պնդում է, որ կան Աստծուն չհավատացող հոգեւորականներ։ Դադարեցրե՛ք ձեր կանխատեսումներում Հայ Եկեղեցու սպասավորների վերաբերյալ անհնարին դատողություններ կատարել: Խորհուրդ Ձեզ՝ դուք ձե՛ր պատասխանատվության ոլորտում պատասխաններ տվեք, գործ արեք եւ հերթական անգամ սլաքները եկեղեցուն մի՛ ուղղեք», - գրել է Արագածոտնի թեմի Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՓԱՌԵՆ քահանա ԱՌԱՔԵԼՅԱՆԸ: