Դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 11-ին ժամը 19։30-ից դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի, Օդանավակայանի 1-ից 6-ից փողոցների, Երկաթգծի 1-ից 3-րդ փողոցների, Նանսենի փողոցի, Արգավանդ բնակավայրի (ամբողջությամբ), «Ֆակել» ԱԳԼՃԿ-ի, Շենգավիթ վարչական շրջանի «Աէրացիա» թաղամասի (ամբողջությամբ), «Շիրակի 45 օժանդակ» հասցեի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։