«ԴԱՀԿ-ն նորից ուզում է փող գռփել» Հրապարակ
Հրապարակ օրաթերթը գրում է .
Թոշակառու Ալբերտ Մուշեղյանն այս իրադարձություններից հետո ԴԱՀԿ-ի անվանումը փոխել է, այժմ այն «ԴԱՀճ»-ի կազմակերպությունն է․ «2013 թվականին ամբողջ տարվա ընթացքում իբր թե խախտումներ եմ արել հինգ վեց հատ, սակայն խախտումների տուգանքները ստացել եմ անցյալ տարվա հունիսին, օգոստոսին, հոկտեմբերին։ Տույժերը ստանալուց հետո ես իհարկե դիմեցի փոստ, և նրանք պատասխանեցին, որ այդպիսի նամակներ չեն ուղարկել ինձ 2013 թվականին։ Այդ ամենը սարքել է հարկադիր ծառայությունը և այդ հարկադիր ծառայությունն էլ ինքը որոշում է, ինքը դատում է։ Այնտեղ լեյտենանտ աղջիկներ կան, որոնք գրում են «պարզեցինք, որոշեցինք, պարզեցինք, որոշեցինք»։ Իսկ այդ ընթացքում 10 հազարը դառնում էր 55 հազար։ Իմ թոշակը 145 հազար դրամ է, բռնագանձել էին, աշխատավարձս էլ կալանքի տակ էր վերցվել, մի խոսքով ամբողջ 7-8 ամիս ոչ մի բան չեմ ստացել»:
Մանրամասները ՝ սկզբնաղբյուրում
