ԴԱՀԿ-ը աճուրդի է հանել հայ գեղանկարիչների գործեր
«ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել հայ գեղանկարիչների գործեր։ Այս անգամ ԴԱՀԿ-ի տրամադրության տակ է հայտնվել հայ գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի գործերից մեկը։ Աճուրդի հանված արվեստի գործը կոչվում է՝ «Կնոջ դիմանկար՝ ծաղիկներով»։ Ի դեպ, այն առանց շրջանակի է։ Նկարը թվագրված է 2002 թվականով։ Կտավի նախնական արժեքը 219 հազար դրամ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։