Դանակահարողը 60-ամյա Հովհաննեսն է եղե
Օգոստոսի 1-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ նախաբազկի, միջին երրորդականի 3-սմ երկարությամբ կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 57-ամյա Սասուն Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Սասուն Մ.-ն բացատրություն էր տվել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Սայաթ-Նովայի փողոցին հարակից այգում գտնվող իր արհեստանոցում աշխատելու ժամանակ ներկարարի լեզվակով անզգուշորեն իրեն վնասելու հետեւանքով:
Նշանակվել էր ԴԲՓ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 2-ին, ժամը 12.00-ին, պարզվել է, որ օգոստոսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 5 շենքի բակում 60-ամյա Հովհաննես Ս.-ն դանակով հարվածել է Սասուն Մ.-ի ձեռքին` պատճառելով վնասվածք:
Կատարվում է հետաքննություն: