Դանակով ու կացնով միջադեպ Զվարթնոցում. մեկ անձ ձերբակալվել է
Փետրվարի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Զվարթնոց գյուղի մի բնակչուհի եւ հայտնել, որ իրենց տանը դանակով ու կացնով հարձակվել են:
Րոպեներ անց ահազանգ է ստացվում հիվանդանոցից, որ «Վաղարշապատ» ԲԿ բուժօգնության են ընդունվել երկու տղամարդ: Նրանցից մեկը հիշյալ տան 47-ամյա բնակիչն է՝ կրծքավնդակի թափանցող վերք ախտորոշմամբ, իսկ մյուսը Ծիծան գյուղի 31-մյա բնակիչը ձախ բազմի շրջանում ծկած-կտրած վերքեր ախտորոշմամբ:
Ի վերջո ոստիկանները պարզել են, որ այդ օրը, ժամը 12.20-ի սահմաններում, այդ տան բակում տղամարդկանց միջեւ դրամային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ժամանակ հյուրը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել տանտիրոջը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է կացին: