Դափնեզրկվել է հերթական ազդեցիկ օրենքով գողը
«Հունական» գողական խմբավորումը, որը ոտքի էր ելել իր «թուրքական» գործընկերների դեմ, առաջին կորուստներն է կրել: «Բանտային վարչակազմի աջակիցներին», ըստ իրենց մտահղացման, պատասխանի կանչելու փոխարեն իրենք՝ նրանց հավակնորդները, մեղադրվել են ոչ գողական վարքի մեջ:
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով, տեղի ունեցած խոսակցության առիթը հետևյալն է եղել. օրենքով գող Նիկոլայ Շալիբաշվիլին, նույն ինքը՝ Կոկան, ով Հունաստանում թաքնվում էր ռուսաստանյան արդարադատությունից, հակառակ Գիա Քարթվելիշվիլիին գողական տիտղոսից զրկելու մասին դեռևս 2008թ. որոշմանը, այնուամենայնիվ նրան է ւղղել գողական փողերը: «Թուրքերի» կարծիքով, ոչ Քարթվելիշվիլին, ոչ եղբայրներ Պապիաշվիլիները, ովքեր նույնպես բանտում տուժել են ծեծվելուց, հակառակ ավելի ուշ Շուշանաշվիլիի կողմնակիցների ընդունած որոշումների, գողեր չեն: Կոկային հավաքույթին ուղեկցող գողական ծանրքաշայիններ Գիա Զվիադաձեն և Գիա Խմելիձեն չեն կարողացել ոչինչ հակադրել Ռեզո Լորթքիպանիձեի փաստարկներին, ով անձամբ էր ծեծի ենթարկել Քարթվելիշվիլիին №7 քննչական մեկուսարանում, էլ չասած նրան դրանում մեղադրելու մասին: Արդյունքում Ռեզոյի և նաև ներկա գտնվող Ցրիպայի ու Բախիայի որոշմամբ Կոկան հավաքույթից գնացել է որպես ոչ գող:
Հատկանշական է, որ Կոկայի անբաժան ընկեր ու զինակից Վաժա Բիգանիշվիլին ոչ մի կերպ մասնակցություն չի ունեցել նրա ճակատագրում:
Լուրերի համաձայն, չնայած ժամանակավոր անհաջողություններին, «հույները»՝ Զվիադաձեի գլխավորությամբ, մտադիր են հետագայում էլ աշխուժացնել Ռեզոյի և Ալեկոյի, Ցրիպայի փեսայի «աջակցության» թեման:
Միաժամանակ Հունաստանից տխուր նորություն է հասել այնտեղ հիմնավորված գողերից մեկի՝ Գեորգի Ավալիանիի սրտի նոպայից հանկարծամահ լինելու մասին: Հանգամանքների բերումով մեկուկես տարի առաջ Իրակլի Խոխիաշվիլիի հետ միասին Հունաստանում թագադրված Գիան հայտնի կդառնա լայն քրեական հասարակությանը հետմահու:
