Դարպասապահը տուժել է ճայտրուկի պայթյունից (Տեսանյութ)
Ռումինական «Ստյաուա» ակումբի դարպասապահ Գեդրյուս Արլաուսկիսի վրա Ռումինայի առաջնության «Ստյաուա» - «Դինամո» Բ. Հանդիպման ժամանակ ճայտրուկ են շպրտել։
Ինչպես տեղեկանում ենք Armsport.am կայքից, հանդիպման 82-րդ րոպեին երկրպագուները ճայտրուկ են շպրտել խաղադաշտ, որը պայթել է «Ստյաուայի» դարպասապահի կողքին։
Այդ դրվագից հետո խաղը կանգնեցվել է, իսկ Արլաուսկիսին շտապել են օգնել բժիշկները։ Արդյունքում Արլաուսկիսը կարողացել է շարունակել հանդիպումը, որն էլ ավարտվել է իր թիմի հաղթանակով (3:0):