Դասախոսի ամուսնու սպանության մեջ կասկածվողները ներկայացել են ոստիկանություն
58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող 26-ամյա Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանն այսօր՝ հունիսի 12-ի գիշերը, ներկայացել են ոստիկանություն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23:45-ին, Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի ու անհայտ ավտոմեքենայի վարորդի և ուղևորների, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր: Հավելենք, որ Եղիշե Խաչատրյանը հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնինն է: