Դաշինքներն ավելի շատ պետք են մանր կուսակցություններին
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Հայաստանում ընտրական գործընթացներին մասնակցելն այս կամ այն չափով վարկաբեկիչ է բոլոր կուսակցությունների և անհատների համար: Պարզ է, թե ինչու: Ստիպված ես դրսևորել «պրագմատիզմ», որպեսզի հաջողություն ունենաս: Բայց այս ընտրական փուլն առավել վարկաբեկիչ է հատկապես մանր կուսակցությունների համար:
Առաջին՝ նրանք ոչ մի շանս չունեն հաղթահարելու 5 տոկոսանոց պատնեշը, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում «պապաներ» փնտրել: «Պապաներին» դա առանձնապես պետք չի՝ թերևս «լայն դաշինքի» կամ հասարակության աննախադեպ կոնսոլիդացիայի» տպավորություն ստեղծելու համար: Բայց առանց նման ամպագորգոռ բառակապակցությունների կարելի է ապրել, իսկ առանց պատգամավորական մանդատների, պարզվում է՝ոչ:
Հետևաբար դաշինքներն ավելի շատ պետք են մանր կուսակցություններին: «Ծառուկյան» դաշինքը, օրինակ որն առայժմ այդպես էլ չի ձևավորվել, դասական օրինակ է: Պարզ է, որ այստեղ ամեն ինչ պտտվում է Ծառուկյան անձի շուրջ, որին ընտրողների մի մասը համարում է հրաշագործ և փրկիչ: Այդ հավատը՝ գումարած փողը, լավ հնարավորություններ է ստեղծում գործարարի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի համար, անկախ նրանից՝ այն կկոչվի «Ծառուկյան» դաշինք, թե ԲՀԿ: Ստանալիք ձայների քանակի վրա չի ազդի այն հանգամանքը, թե արդյոք Ծառուկյանի կողքին կլինե՞ն վերակազմված ու չվերակազմված հնչակները, նորացծա ՀՀՇ-ն, և մի շարք այլ մանր կուսակցություններ; Ծառուկյանի համար այդ կուսակցությունները «շալակելը» պարզապես բալաստ էր, ավելորդ ծախս, որը վճարում է «լայն կոնսոլիդացիա» բառակապակցության համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում»:
