Դաշինքները ՀԱԿ-ին չեն վախեցնում
«Ի՞նչ է, դաշինքները մեզ վախեցնո՞ւմ են: Բացարձակ»,- այսօր Աժ-ում լրագրողներին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք չի վախեցնում քաղաքական դաշտում դաշինքների ձևավորումը, երբ ՀԱԿ-ը միայնակ է:
«Մենք միայնակ չենք, Կոնգրեսը Հայաստանի ժողովրդական կուսակցությունները իրար հետ են, միայնակ չենք և մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը»,- ասաց նա:
