Դաշնակցականները սկզբունքներ ունեն և չդավաճանեցին դրանց. Վարդան Բոստանջյան.video
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր ներկա էր «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարին: «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ ի՞նչն է իրեն բերել համագումար, ԲՀԿ-ական լինե՞լը: Նա նշեց, որ ոչ թե ԲՀԿ-ական լինելը, այլ Գևորգյանի հետ երկար տարիներ ընկեր է:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում այս միության գաղափարը, արդյո՞ք ազատամարտիկները չեն տրոհվում այս կերպ, Բոստանջյանը պատասխանեց, որ ազատամարտիկներն, իհարկե, չեն տրոհվում, առաջին գծում կռված մարդիկ են, որոնք հանուն երկրի արել են ամեն ինչ, նվիրել են իրենց կյանքը, և շատերը զոհվել են, իսկ ողջ մնացածները սոցիալական ծանր վիճակում են, ոչ միայն իրենք, այլ ընդհանուր առմամբ երկիրը շատ կնճռոտ պրոբլեմներ ունի: