«Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են ու հրապարակում». Արտակ Զեյնալյան
«Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են ու հրապարակում: Սա իրավունքի խախտում է, եթե նույնիսկ դատապատյալը տվել է իր համաձայնությունը, ԶԼՄ-ն պետք է ծանրութեթև անի՝ հրապարակել, թե՞ ոչ, որովհետև դատապարտյալի կամքն ազատորեն չի ձևավորվել: Այդ սկզբունքից ելնելով է նաև, որ նրանց ընտրական իրավունք չի տրվում: Չէր կարելի լուսանկարել ու հրապարակել՝ անկախ անձից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի լուսանկարին հայտարարել է Արդարադատության նախարարը: «Իմ հանձնարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն: Լուսանկարն արվել է շատ ավելի վաղ՝ ՁՊՎ-ում»: