Դատապարտելի եմ համարում մի խումբ մարդկանց գործունեությունն ուղղված Հայոց Հայրապետի դեմ
Դատապարտելի եմ համարում մի խումբ մարդկանց գործունեությունն ուղղված Հայոց Հայրապետի դեմ: Եկեղեցուն ուղղված հարվածները մեկ նպատակ ունեն՝ թուլացնել ազգի միասնությունը։
Գրեթե ամեն շաբաթ իրենց «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժում կոչող մի խումբ մարդիկ հավաքվում են Սուրբ Աննա եկեղեցու դիմաց իրենց կոչերով և պիկետներով խոչընդոտում հավատացյալների մուտքը Եկեղեցի,դրանով իսկ ոտնհարելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հավատացյալների իրավունքները:
Պետությունը պարտավոր է պաշտպանել եկեղեցու, հավատացյալների իրավունքները, որոնք այս օրերին անխնա ոտնահարվում են հակաեկեցական խմբի անդամների կողմից:
