Դատապարտվածների խցերում մի քանի տարի առաջ սարսափազդու ճաղեր են տեղադրել. Հրապարակ
Գիրք նվիրելու օրը «Նուբարաշեն» կալանավայր է այցելել արդարադատության նախարար Հովիկ Մանուկյանը: Նա լսել է ցմահ դատապարտյալներին, սակայն ոչինչ չի խոստացել եւ չի ասել, թե իրենց հարցին ինչ լուծում է տրվելու: Մինչդեռ ցմահ դատապարտյալների մի մասի 20 տարվա ազատազրկման ժամկետը լրացել է, եւ նրանք թեեւ իրավունք ունեն դիմելու վաղաժամկետ ազատման համար, սակայն համատարած մերժվում են, ինչպես վերջերս մերժել են նրանցից 10-ին: Եվ նրանցից մեկն այդ հողի վրա խանգարում է ստացել: Մեկ այլ խնդիր էլ կա. ցմահ դատապարտվածների խցերում մի քանի տարի առաջ սարսափազդու ճաղեր են տեղադրել, ինչը խոշտանգման ակնառու փաստ է:
