Դատապարտվեց 20 տարվա ազատազրկման. աղմկահարույց սպանության գործով կայացվել է մեղադրական դատավճիռ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը աղմկահարույց սպանության գործով կայացրել է մեղադրական դատավճիռ:
Խոսքը ընկերոջ հորաքրոջը բռնաբարելու ու սպանելու սահմռկեցուցիչ դեպքի մասին է:
26-ամյա Արթուր Ղավալյանը մեղավոր է ճանաչվել ոչ միայն սպանության, այլև ընկերոջը սպանելու փորձ կատարելու ու մի շարք այլ մեղադրանքներում՝ ողջ ծավալով, ու դատապարտվել ընդհանուր առմամբ 20 տարվա ազատազրկման:
Դատարանն ապացուցված է համարել, որ Արթուր Ղավալյանը, 2014 թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում, ալկոհոլային հարբածության վիճակում, նախապես ցանկություն ունենալով սեռական հարաբերության մեջ մտնել իր ընկերոջ հորաքրոջ հետ և իմանալով, որ նա տանը միայնակ է, մուտք է գործել նրա առանձնատուն և փորձել սեռական հարաբարերության մեջ մտնել նրա հետ:
Հանդիպելով կնոջ դիմադրությանը, ըստ դատարանի կողմից հաստատված մեղադրանքի, Արթուր Ղավալյանը՝ օգտագործելով իր ֆիզիկական առավելությունները, կնոջ նկատմամբ շարունակել է բռնություն գործադրել և կոտրելով նրա դիմադրությունը, բռնաբարել և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ, ապա սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և սպանել նրան: Այնուհետև դեռևս գտնվելով բնակարանում, Արթուր Ղավալյանը տեսնելով, որ դրսից նկատել են իրեն, տնից վերցրել է 2 խոհանոցային դանակ և կիսամերկ վիճակում դուրս եկել բնակարանի մուտքի դռնով, ապա հանդիպելով իրեն բռնել ցանկացող ընկերոջը՝ սպանված կնոջ եղբորորդուն, ձեռքին պահած դանակներից մեկը նետել է նրա ուղղությամբ, որպեսզի նրան շրջանցի և փախչի:
Մանրամասները՝pastinfo.am-ում:
