Դատապարտյալին այցելության եկած կնոջ մոտից հայտնաբերվել է բջջային հեռախոս
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկի օպերատիվ բաժնում նախապես ստացված տեղեկությունները, նոյեմբերի 22-ին՝ ժամը 11։50-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ն․Ս․-ի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջը՝ Ա․Ս․-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Խուզարկության արդյունքում ծառայողները կնոջ հագուստի թևքից հայտնաբերել են բջջային հեռախոս։
Քաղաքացի Ա․Ս․-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության։