Դատապարտյալների հիվանդանոցը դատարկում են.
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տասյնակ դատապարտյալներ միանգամից դուրս են գրվել: Ըստ նույն տեղեկությունների՝ հրահանգ է տրվել հիվանդանոցը դատարկել բոլոր այն դատապարտյալներից, որոնք ծանոթ-բարեկամի միջոցով կարողացել են այնպես անել, որ իրենց պատիժը կրեն ոչ թե քրեակաըարողական հիմնարկներում, այլ դատապարտյալների հիվանդանոցում: Ի դեպ, նշենք, որ օրերս հիվանդանոցից մեկ օրվա մեջ ռեկորդային մեծ թվով դատապարտյալներ են միանգամից դուրս գրվել:
«Ժողովուրդի» հետ զրույցում արդարադատության նախարարության ՔՀԿ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասաց, որ դատապարտյալների հիվանդանոցում որեւէ մեկը ծանոթ-բարեկամի միջոցով չի մնացել: «Իսկ դուրս գրման պրոցեսը նորմալ աշխատանքային ընթացք է», - ասաց Ղլեչյանը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
