Դատարանն Արամ Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրեց.Video
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց՝ բավարարելով ՀՔԾ–ի միջնորդությունը: «Բնականաբար, օրենքով նախատեսված 2 ամիս ժամկետով է կալանավորումը: Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կվիճարկենք»,- ասաց փաստաբան Կարեն Հակոբյանը:
