1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դատարանը եւս փաստեց, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ, բայց հայցը մերժեց

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Դիանա Հովհաննիսյանի մեկ տարուց ավել ընթացող դատավարությունը հասել է ավարտին: Դատարանը քննելով սույն գործը վճռել է` Հայկ Բորիսի Բաբուխանյանի հայցը ընդդեմ «Բաց հասարակություն» հիմնադրամի ծրագրի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի զրպարտություն համարվող տեղեկությունը հերքելու եւ հրապարակային ներողողություն խնդրելու պարտավորեցնելու վերաբերյալ` մերժել: Միառժամանակ, դատարանը եկել այն եզրահանգման է, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ:

Հիշեցնենք, Ջորջ Սորոսի հայաստանյան ներկայացուցիչ Լարիսա Միասյանը փորձել էր թիրախավորել ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին, ինչի հետեւանքով ՍԻՄ նախագահը դիմել էր դատարան դեռեւս անցյալ տարի: Մատնանշելով հետեւյալը. «Ես երբեք չեմ դիմել Սորոսին որեւէ գումար ստանալու համար եւ սորոսականների հարձակումն ինձ վրա պայմանավորված է նրանով, որ ես տարիներ շարունակ պատռում եմ նրանց հակազգային ու հակահայկական դեմքը: Սակայն օտար ուժերի կամակատարների այս ճիգերը ծիծաղելի են քանի որ իմ դեմ ոչինչ չգտնելով նրանք մեջտեղ են բերել ինչ որ 20 տարվա վաղեմության օդանավի տոմս, որը միայն ապացուցում է, որ ես ճիշտ եմ, իսկ նրանք սխալ»:

Դատարանի կայացրած վճռի, դրա իրավական հենքի, եւ հայցվոր կողմի հետագան անելիքների մասին «Իրավունքը» զրուցել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի շահերի ներկայացուցիչ, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեւոն Բաղդասարյանի հետ, ով անդրադառնալով դատարանի կայացրած վճռին փաստեց.

-Արձանագրում եմ, որ դատական նման ակտը չի կարող լինել իրավաչափ եւ հեղինակավոր: Ուստի, օրենքով սահմանված ժամկետներում վճիռը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան: Դատարանը իր կայացրած դատական ակտում մասնավորապես դրել է այն հանգամանքը, որ Սորոսի գրասենյակից դրամաշնորհ ստանալը օբյեկտիվորեն չի կարող հանդիսանալ որեւէ անձի պատիվը եւ արժանպատվությունը արատավորող հանգամանք: Մինչդեռ, նման գնահատական տալուց առաջ կարծում եմ` դատարանը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ հասարակության մի լայն հատված գտնում է, որ Սորոսի գրասենյակը երկրի անվտանգության հետ կապված աղերս ունի: Ինչը նաեւ վերահաստատել են իրավապահ մարմինների մի շարք պատասխանատու անձիք եւ նման պայմաններում ընդհանուր ձեւաչափով դիտել, որ նման հիմնադրամից իբր գումար ստանալը չի կարող պատվի արժանապատվության հետ խնդիր ունենալ` այդպես չէ: Թող օրինակս կոպիտ չհնչի, բայց երբ գինեմոլին ասում են գինեմոլ` վերջինս դրանից վատ չի զգում, բայց երբ ոչ հարբեցողին անվանենք գինեմոլ կամ հարբեցող, բնականաբար, վերջինիս պատվի, արժանապատվության հետ կապված աղերս կարող է լինել:

Դատարանը վճիռ կայացնելուց հիմք է ընդունել այն հանգամանքը, որ դատարանում` դատական նիստի ընթացքում, դատարանի հարցադրմանը պատասխանող կողմը փաստել է, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ: Այսինքն ստացվում է հետեւյալ զավեշտալի պատկերը, մի դեպքում հատուկ մամլո ասուլիսի ժամանակ Մինասյանը սորոսականների շարքում հնչեցնում է Հայկ Բաբուխանյանի անունը, բայց դատարանում ` ինքն իրեն հակասում է եւ ըստ էության հայտնում ճշմարտությունը:

Ուզում եմ արձանագրել, որ դատարանը առեւերույթ պատասխանող կողմի բառախաղի արդյունքում եկել  է իրավական գնահատականի: Ուստի, մեկ անգամ եւս փաստում եմ, որ չի կարող այդ դատական ակտը լինել իրավաչափ եւ հեղինակավոր:

-Պարոն Բաղդասարյան, ստացվում է, որ դատարանը մերժել է հայցը, սակայն միառժամանակ փաստել, որ, այո, Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ:

-Այ՛ո:

-Պարոն Բաղդասարայան, ըստ էության Լարիսա Մինասյանը, մեղմ ասած, քչփորելով 21 տարվա վաղեմության ինչ-որ փաստաթղթեր փորձեց ազգային շահերով առաջնորդվող քաղաքական գործչին նույնացնել սորոսականների հետ: Հստակ միտում տեսնո՞ւմ եք այստեղ:

-Հարցը իսկապես տեղին էր, որովհետեւ միանշանակ միտումն ակնհայտ է: Ես ավելի քան ներքին համոզմունքի եմ եկել, որ դա արվեց, որպեսզի ցույց տան, որ այն անձնավորությունը ով պայքարում է տվյալ հակապետական կառույցի դեմ` իբր սորոսական է:

-Պարոն Բաղդասարյան, ես հիշում եմ, որ Դուք դեռեւս նախնական դատական նիստերի ընթացքում միջնորդել էիք, որպեսզի իրականացվի ձեռագրաբանական փորձաքննություն, սակայն դատարանի կողմից այն մերժվեց: Այն պարագայում, երբ պատասխանող կողմը, ըստ էության, դատարանում չբացառեց, որ հնարավոր է, որ այն գրված լինի այլ անձի կողմից: Ինչո՞ւ անգամ այս դեպքում` դատարանը չբավարարեց վերը նշված միջնորդությունը, որը հավելյալ լույս կսփռեր հնչեցվող կեղծիքի վրա:

- Այո, նախնական դատական նիստի ընթացքում պատասխանող կողմը ցույց տրեց մի փաստաթուղթ, որ իբր իմ վստահորդը հաշվետվություն է ներկայացրել այդ կազմակերպությանը դրամաշնորհից օգտվելուց հետո: Հայցվոր կողմը բարձրաձայնեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: Ընդ որում այդ հաշվետվությունը գրված էր ռուսերեն լեզվով` ուղղագրական տառասխալներով: Եվ, այ՛ո, ճիշտ եք, մենք միջնորդեցինք, որպեսզի դատարանը որոշում կայացնի տվյալ փաստաթուղթը ձեռագրաբանական փորձաքննության ենթարկելու համար: Որը, տարօրինակ կերպով դատարանը մերժեց, իսկ պատասխանող կողմի ներկայացուցիչը հայտարարեց, որ չի բացառվում, որ, այո, հայցվոր կողմը չի ստորագրել:

Ահավասիկ, սույն քաղաքացիական գործով նախագահող դատավորի կողմից` իմ կարծիքով, դատավարական եւ նյութական իրավանորմի խախտումները հանգեցրել են ոչ իրավաչափ եւ հեղինակավոր դատական ակտի:

Iravunk.com

Զրույցը`ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan