Դատարանը հաց գողանալու համար ութսունամյա ծերունուն ենթարկեց վարչական պատասխանատվության
Դատական իշխանությունն իրավունքի նոր բարձունքներ է նվաճում աշխարհում;Արձանագրենք,որ Հայաստանում այն դեռ կախված է գործադիրից,իսկ հոգնած ու զգուշավոր դատավորների պակաս չկա;
Օրերս գերհզոր կայացած դատական համակարգ ունեցող երկրներից մեկում, դատարանը հաց գողանալու համար ութսունամյա ծերունուն ենթարկեց վարչական պատասխանատվության, միևնույն ժամանակ,ապացուցված համարելով,որ ծերունին գողությունը կատարել էր սոված լինելու պատճառով՝ վարչական պատասխանատվության ենթարկեց դատարանում ներկա գտնվող պետական լիազոր մարմիններին,այդ թվում՝ դատախազին,նրանց անվանարկելով ,ընդ որում,վերջիններիս մեղադրելով մի քանի հոդվածներով, ովքեր իրենց հանցավոր գործնեությամբ կամ անգործությամբ նպաստել էին ունենալու սոված քաղաքացի,ով ստիպված, քաղցը հագեցնելու համար հաց էր գողացել: Իրավամբ, դատական ակտն իրավաչափ, ուսանելի և հեղինակավոր է։
Առայժմ, նման արդարադատությունը խորթ է Հայաստանի դատարանների համար, սակայն այն սարերի ետևում չէ։ Սկզբի համար չէր խանգարի որոշ դատավորների մի քանի օր սոված պահել, հետո էլ պարտքով հաց գնեին,վերջում էլ միակ տունը բանկին կամ վաշխառուներին տային,նոր վերջում ասեին ,ուսանելի կատակ է ․հիմա գնա արդարադատություն իրականացրու։
Լևոն Բաղդասարյան,փաստաբան