Դատարանը օրինական է ճանաչել Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ապահարզանը
Մոսկվայի դատարանը չորեքշաբթի օրը օրինական է ճանաչել Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի ապահարզանը,։ Հիշեցնենք, որ Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան բողոքարկել էր ապահարզանը։
«Կունցևյան դատարանը անփոփոխ է թողել մեր բողոքարկումը։ Ապահարզանը ուժի մեջ է մտել»,– հայտարարել է Ցիմբալյուկի փաստաբան Լարիսա Շիրոկովան։
Շիրոկովայի խոսքերով՝ Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան անձամբ է ներկա գտնվել բողոքի ուսումնասիրմանը, որը փակ ռեժիմով է ընթացել։ Նա ավելացրել է, որ իր պաշտպանյալը արդեն կբողոքարկի դատավճիռը վճռաբեկ կարգով։