Դատարանը Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով կալանավորեց Արա Բուդաղյանին
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հուլիսի 5-ին կալանքի որոշում է կայացրել Արա Բուդաղյանի նկատմամբ, որը մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի դեմ մահափորձի մեջ։ Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Գագիկ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: