Դատավորների քննությունների արդյունքները
«Հրապարակ»-ը շարունակում է անդրադառնալ դատավորների քննություններին: Քաղաքացիական մասնագիտացմամբ ամենաբարձր միավորներ հավաքած առաջին 13 հավակնորդները, քրեական մասնագիտացմամբ՝ 10 հավակնորդները, վարչական մասնագիտացմամբ` 8 հավակնորդներն անցել են հարցազրույցի փուլ: Այսպես, 70 միավոր հավաքած Մարինա Տաշչյանը փաստաբան է, աշխատում է նաեւ HSBC բանկում՝ որպես իրավաբան: 47 միավոր հավաքած Արտակ Ավանեսյանը վճռաբեկի դատավոր Վարդան Ավանեսյանի որդին է: Վարչական մասնագիտացմամբ ամենաբարձր՝ 94 միավոր հավաքած թեկնածուն փաստաբան Վահե Հովսեփյանն է՝ նախկին դատախազ Հայկ Հովսեփյանի որդին: 60 միավոր է հավաքել վերաքննիչ քաղաքացիականի դատավոր Ամրահի Պետրոսյանի որդին՝ Սուրեն Պետրոսյանը: Շիրակի մարզի նախկին դատավոր Հովհաննես Մալխասյանի որդին՝ Գուրգեն Մալխասյանը, հավաքել է 29 միավոր: Ամենացածր միավորը հավաքել է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի դուստրը՝ Հասմիկ Շահինյանը՝ 26,5 միավոր: Նա անցյալում զբաղեցնում էր ՊԵԿ-ի հետաքննության բաժնի պետի պաշտոնը, ապա նշանակվեց ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետի տեղակալ»։
