Դատավորը կապիկություն է անում, ո՞վ է տեսել, որ առանց փաստաբանների սկսեն դատը. Ավետիսյանների հարազատներ
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները դժգոհ են դեկտեմբերի 18–ին մեկնարկած դատավարությունից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 2015թ. Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Հասմիկ Ավետիսյանի քրոջ որդին՝ Վլադիմիր Տոնոյանը:
Նա դժգոհեց, որ ռուսական 102–րդ ռազմաբազայում տրամադրված նիստերի դահլիճը, որտեղ ընթանում է Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունը, այնքան փոքր է, որ անգամ փաստաբանների եւ հարազատների համար նստելու տեղ չկա: Հարազատները դժգոհ են նաեւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հարություն Մովսեսյանից։
«Դատավորը կապիկություն է անում, ո՞վ է տեսել, որ առանց փաստաբանների սկսեն դատը, սաղ կապիկություն է: Փաստաբանները եկան, դաժե իրենց համար տեղ չկար նստելու, դա անթույլատրելի է: Բա Ավետիսյանների ընտանիքը դրան էր արժանի՞»,-ասաց Վլադիմիր Տոնոյանը:
Մանրամասն՝news.am-ում
