Դատախազությունը քաղաքագետի վրա հարձակման փաստի վերաբերյալ
Շիրակի դատախազությունը օրենքով սահմանված կարգով տեղեկացված է դեկտեմբերի 4-ին, Գյումրիի կենտրոնում քաղաքագետ Գագիկ Համբարյանի նկատմամբ կատարված հարձկման փաստի վերաբերյալ: Այս մասին, Fnews.am-ի հետ զրույցում տեղեյացրեց ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Արեւիկ Խաչատրյանը:

Հարցին, կա՞ հարուցված քրեական գործ, թե ոչ, մամուլի պատասխանատուն այսպես պատասխանեց.
-Ոստիկանությունում այս պահի դրությամբ դեռեւս նյութեր են նախապատրաստվում: Ավելին այս պահին չենք կարող հայտնել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Գագիկ Համբարյանը Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի և Մայակովսկու փողոցի հատման վայրում՝ նակին «Կանգառ» խանութի մոտ, հարձակման է ենթարկվել Շիրակի պետհամալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, Սահակ Մինասյանի ֆան ակումբի կարկառուն ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանի եղբոր՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի կողմից, Վերջինս, քաղաքագետին անակնկալի բերելով այդ բանուկ վայրում գտնվող բազմաթիվ մարդկանց, այլանդակ հայհոյանքներ է ուղղելով քաղաքագետի եւ ընտանիքիս անդամների հասցեին, հարձակվել Գ. Համբարյանի վրա և մարմնական վնասվածքներ պատճառել։ Կատարված խուլիգանության և մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ, քաղաքագետը հայտարարություն է տվել ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնում։
Ի դեպ, տեղի ունեցած խայտառակ միջադեպի մասին, քաղաքագետ Գագիկ Համբարյանը տեղեկացրել էր նաեւ իր ֆեյսբուքյան էջի միջոցով:
Հուսանք, իրավապահ մարմինները կձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, քննության առարկա դարձնելով միջադեպին առնչվող բոլոր մանրամասները:
Fnews.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից
