Դատախազությունը քրեական գործ է հարուցել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել` խուլիգանության հատկանիշներով:
«Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։
Ավելի վաղ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սորոսի քաղաքացիական հոգեհանգիստը ժամը 13:00 ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց»:
Մարտի լույս 4-ի գիշերը «Ես համալսարանական եմ» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում պնդել է, որ ենթարկվել է հարձակման. ըստ վերջինիս՝ հարձակվողները «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից են եղել: Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատահածին անդրադարձել են «Ռեստարտ» նախաձեռնության անդամները։
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պատմել է, որ ի պատասխան հնչեցրած վիրավորանքների, փորձել են Մալյանին գցել աղբամանը: Պետրոսյանը նշել է, որ Մալյանին չեն հարվածել, չեն հայհոյել և գործողությունը չեն կարողացել ավարտին հասցնել։